«Microsoft» ընկերությունը դատի է տվել «Samsung» հարավկորեական ընկերությանը՝ վերջինիս մեղադրելով արտոնագրերի լիցենզավորման համաձայնությունը խախտելու մեջ, հաղորդում է The Telegraph-ը:

Մանհեթենի դաշնային դատարանում տրված դատական հայցով Microsoft-ը Samsung-ից գումարային փոխհատուցում է պահանջում, սակայն գումարի չափը չի հրապարակում:

Samsung-ի ներկայացուցիչները իրավիճակը չեն մեկնաբանում:

Օգոստոսի 1-ին Microsoft իրավաբանական խորհրդատու Դեւիդ Հովարդը իր բլոգում գրել է, որ Microsoft-ը հարգում է Samsung-ի «արժեքներն ու համագործակցությունը նրա հետ», սակայն այդ երկու ընկերությունները  լիցենզիոն համաձայնությունը մեկնաբանելու տարբեր մոտեցումներ ունեն: «Դժբախտաբար, նույնիսկ գործընկերների մոտ են երբեմն տարաձայնություններ ծագում», - գրում է Հովարդը: