Google ընկերությունը ծրագրում է իր ֆոտոծառայությունը ավելի շատ ինքնուրույն դարձնել Google+ սոցիալական ցանցից, քանի որ մտադիր է նոր օգտատերեր ներգրավել, հաորդում  է Bloomberg գործակալությունը

Շնորհիվ Google-ի առաջիկա փոփոխությունների՝ վերոնշյալ ֆոտոսերվիսը ավելի հասանելի կլինի այն մարդկանց համար, ովքեր չեն օգտվում Google+-ի հիմնական ծառայություններից: Փորձագետներից մեկի կարծիքով գոյություն ունեցող Google+ Photos ծառայությունը կպահպանի իր ֆունկցիոնալությունը, կարող է փոխել միայն անվանումը՝ նոր լսարան ներգրավելու նպատակով:

Facebook Inc (FB), Twitter Inc. (TWTR) եւ Yahoo! Inc-ի հետ մրցակցող ամենամեծ  որոնողական համակարգը ազատում է  ծառայությունը Google+ -ից: Այդ շաբաթ Google-ը հաղորդել է Google+-ում հաշիվ չունեցող Hangouts ծառայության օգտատերերի համար վիդեոկոնֆերանս գործառույթի հասանելիության մասին: