Հուլիսի 17-ին Երեւանի Ավետիսյան եւ Փափազյան փողոցների խաչմերուկում անհայտ անձը մի կնոջ պարանոցից քաշել-պոկել էր ոսկյա վզնոցն ու դիմել փախուստի:
Հուլիսի 29-ին, ժամը 15.30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել տուժած կինն ու հայտնել, որ իր վզնոցը կողոպտած երիտասարդը Փափազյան եւ Քոչարի փողոցների խաչմերուկում է: Կինը նկատել էր նրան ու սկսել էր հետեւել:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները այդ վայրից բերման են ենթարկել 25-ամյա Երեմ Հովհաննիսյանին, որը խոստովանել է մեղքը:
Առավել մանրամասն տեսանյութում:











