Ռուսաստանում ուժի մեջ է մտել երկքաղաքացիության փաստը թաքցնելն արգելող օրենքը: Այդ մասին հաղորոդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այլ երկրի քաղաքացիություն ունեցող Ռուսաստանի քաղաքացին այժմ պարտավոր է այն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում հաղորդել Դաշնային միգրացիոն ծառայություն: Օրենքը խախտելու դեպքում քաղաքացին ստիպված կլինի մինչեւ 200 հազար ռուբլի տուգանք վճարել, կամ մինչեւ 400 ժամ պարտադիր աշխատանքներ կատարել:
Այդուհանդերձ, երկրորդ քաղաքացիության ստացման մասին պետությանը ծանուցելու ընթացակարգը դեռ վերջնականապես սահմանված չէ: Այժմ հայտնի է միայն, որ քաղաքացին կարող է ծանուցել նաեւ փոտով՝ առանց տվյալ բաժանմունք ներկայանալու:
Ավելի վաղ, պետդուման երրորդ, վերջնական ընթերցմամբ երկքաղաքացիությունը թաքցնելու համար քրեական պատասխանատվությունը ներդնելու մասին օրենք էր ընդունել:





























