Չինաստանի 26-ամյա բնակչուհի Չեն Սիյուանը վրձինը բռնում է ձեռքերով եւ… ոտքերով: Նա պատրաստվում է բանաստեղծությունից քառյակ գրել ձեռքերով ու ոտքերով միաժամանակ:

Երիտասարդ այս կնոջ մասին սկսել են խոսել դեռեւս կես տարի առաջ: Այն ժամանակ նա միայն երկու ձեռքով էր գրում: Դրանից հետո Չենը որոշել է, որ կարող է կատարելագործել իր ունակությունը:

Չենը նախկին թարգմանչուհի է: Իր տաղանդը բացահայտել է պատահաբար, քոլեջում սովորելիս: Այսօր նա երիտասարդ մայրիկ է եւ գուշակ է աշխատում: Ասում է՝ գրելու գործընթացն իրենից շատ էներգիա է խլում:

Չենն այցելել է մարդու ուղեղի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետի: Հետազոտությունը ցույց է տվել, որ նրա ուղեղի աջ եւ ձախ կիսագնդերը միացնող հատվածն ավելի զարգացած է, քան այլ մարդկանց մոտ:

Կինն ասում է, որ ցանկանում է իր ունակություններն օգտագործել հանուն գիտության:

«Կարծում եմ՝ եթե ես այդպիսի տաղանդով եմ ծնվել, պետք է շատ ջանքեր գործադրեմ՝ այն ուսումնասիրելու համար, պետք է հասկանամ իմ պոտենցիալը, օգտագործեմ այն եւ հասցնեմ բարձրագույն մակարդակի: Հնարավոր է՝ այդ ինչ-որ բանով կարող է օգնել մարդկանց: Հնարավոր է նաեւ, ո նոր արդյունքներ տա կրթության կամ գիտական հետազոտությունների բնագավառում»,- ասում է աղջիկը:

Չենը նաեւ սովորում է միաժամանակ հիերոգլիֆներ եւ լատինատառ բառեր գրել: Ըստ NTDT-ի, չինական հիերոգլիֆները երիտասարդ կնոջ մոտ ավելի հեշտությամբ են ստացվում: