Թուրքիայի խորհրդարանում իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության եւ «Ազգայնական շարժում» MHP կուսակցության պատգամավորների միջեւ ծեծկռուտք է տեղի ունեցել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում «Ազգայնական շարժում» կուսակցությունն առաջարկել է «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորման վտանգի հետ կապված հանձաժողով ստեղծել, որից հետո քվեարկություն է տեղի ունեցել։

«Ազգայնական շարժում» կուսակցության  պատգամավորներից Ալի Ուզունըրմաքը պնդել է, թե իշխող կուսակցության պատգամավորները ուրիշների փոխարեն են քվեարկում, որից հետո խորհրդարանում սկսված վիճաբանությունը վերածվել է խոշոր ծեծկռտուքի։

Ծեծկռուքի հետեւանքով վնասվածքներ են ստացել, թե իշխող կուսակցության, թե «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորները։