Պաշտոնական Երեւանն Անկարայից ակնկալում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրական պատրաստակամություն: Այդ մասին հայտարարել է Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպումից հետո:
«Մի քանի ամիս առաջ թուրքական խորհրդարանում երկու արձանագրությունների արգելափակման կապակցությամբ այս փուլում հայ-թուրքական գործընթացը սառեցվել է: Թուրքիայի կողմից նախապայմանները պատճառ դարձան տվյալ հարցի կասեցման»,- նկատել է Նալբանդյանը:
Ինչ վերաբերում է բանակցություններում միջնորդության հնարավորությանը, Նալբանդյանի խոսքով՝ «Պաշտոնական Երեւանը դրական է ընկալում միջնորդությունը յուրաքանչյուր պետության կողմից՝ կարծելով, որ դա դրական կազդի, թեեւ առաջին հերթին կարծում է, որ պաշտոնական Անկարան պետք է ինքն իրապես պատրաստ լինի այդ հարաբերությունների կարգավորմանը», հաղորդում է «Գրուզիա Online»-ը:



























