Օգոստոսի 7-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Վարդաշեն 9-րդ փողոցից հայտնաբերել եւ բերման են ենթարկել Ղազախստանում 1989թ. ծնված, ՌԴ քաղաքացի Կամո Խաչատրյանին, ով հայտնի «օրենքով գող» Ռաշիդ Խաչատրյանի եղբորորդին է:
Կամո Խաչատրյանն անցյալ տարվա մայիսի 22-ից Ռուսաստանում հետախուզվում է դիտավորությամբ առողջությանը վնասվածք հասցնելու համար:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











