Ուզբեկստանը հունիսի 15-ին դադարեցրել է փախստականների ընդունումը Ղըրղզստանի հարավից: Միեւնույն ժամանակ սահմանին, որոշ տվյալներով հավաքվել են մոտ 100 հազար էթնիկ ուզբեկներ:
Ուզբեկստանի փոխվարչապետ Աբդուլլահ Արիպովը նկատել է, որ նման որոշումը կայացվել է ջարդերից փրկվող մարդկանց համար տեղերի անբավարարության պատճառով: Նրա խոսքով, Ուզբեկստանը մարդկանց հոսքի պատճառով կարիք ունի օգնության միջազգային կազմակերպությունների կողմից:
Միջազգային Կարմիր Խաչի տվյալներով, Ուզբեկստան են խափել մոտ 80 հազար մարդ: Հանրապետությունում կազմակերպվել են փախստականների երկու ճամբարներ, որտեղ նրանց ապահովում են սնունդով եւ բժշկական օգնությամբ, հաղորդում է Newsru.com-ը:
Ղըրղզստանի հարավում ղըրղզների եւ ուզբեկների միջեւ ծայր առած .բախումներին զոհ են գնացել արդեն 170 մարդ: ՀԻվանդանոց են դիմել 1762 հոգի, որոնցից հոսպիտալացվել են 826-ը:


























