Վանաձոր -Ալավերդի ճանապարհի 20-րդ կմ-ին այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 18:00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2103»-ին: «ՎԱԶ-2103»-ի 5 ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մեքենայի ուղեւորների մեջ եղել է անչափահաս աղջիկ եւ հղի կին: Մեքենայի վարորդը ստացել է մարմնական վնասվածք գլխի հատվածում:
«ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի մեջ եղել են երկու ուղեւորներ, մեքենայի վարորդը NEWS.am-ին պատմել է. որ Ալավերդիից ցանկացել է գնալ դեպի Վանաձոր, ճանապարհի 20-րդ կմ գազալցակայանից դուրս է եկել «ՎԱԶ-2103» մակնիշի մեքենան ու շարժվել դեպի գլխավոր ճանապարհ, այդ ժամանակ էլ տեղի է ունեցել վթարը:











