ԱԻ ստորաբաժանումները ՊՆ զորքերի հետ միջոցառումներ են իրականացնում սահմանամերձ բնակավայրերում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, ԱԻ նախարարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Այսօր ԱԻ ստորաբաժանումների հետ միասին մենք միջոցառումներ ենք իրականացնում սահմանամերձ բնակավայրերում քաղպաշտպանությունը էլ ավելի բարձրացնելու համար։ Մենք ուժային կառույցներ ենք, մենք ավելի լավ ենք հասկանում միմյանց»,-ասաց նա։
Հարցին, թե ԱԻ ստորաբաժանումները ունեն այն ներուժը, որ հարկ եղած դեպքում ՊՆ զորքերին միանան, նախարարը պատասխանեց. «Մենք ամենօրյա համագործակցության մեջ ենք գտնվում, ոչ միայն ԱԻ նախարարության այլեւ Հայաստանի բոլոր ուժային կառույցների հետ, բոլոր ուժային կառույցների կայացման հիմքում ընկած է մասնակցությունը մեր պաշտպանությանը եւ նրանց գործունեության շնորհիվ է, որ այսօր գոյություն ունեն մեր բանակը եւ զինված ուժերը։
Օհանյանը նաեւ նշեց, թե ԱԻ ստորաբաժանումների մարտական պատրաստվածության վիճակը ինքը բարձր է գնահատում։











