Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը եւ մայրաքաղաքային կառավարությունը 50 մլն ռուբլու նոր հայց են ներկայացրել Վլադիմիր Ժիրինովսկու դեմ։
Հայցապահանջների ընդհանուր գումարը կազմում է 63 մլն ռուբլի։ Ավելի վաղ Ժիրինովսկուն դատի էին տվել մոսկովյան կառավարության 24 անդամներ։
Նրանից մայրաքաղաքային կառավարությունը բարոյական փոխհատուցման պահանջ է ներկայացնում։ Պատասխանողներից մեկն էլ «Ռոսիա» հեռուստաալիքն է, որը հեռարձակել է Ժիրինովսկու ճառը։
Ավելի վաղ՝ 2010 թվականի ապրիլին, Ժիրինովսկուց, ի օգուտ Լուժկովի եւ մայրաքաղաքային կառավարության, բռնագանձվել էր 1 մլն ռուբլի։ Սակայն դատարանի որոշումը օրենքի ուժ չէր ստացել, քանի որ բողոքարկվել էր։



























