Ուելսում քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումը: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանը Ուելս է մեկնել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը:
Սարգսյանն այսօր նաեւ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:











