Ամերիկյան Օրեգոն նահանգի Փորթլանդ քաղաքում անասնաբույժները գերմանական դոգի ստամոքսից 43,5 գուլպա են հանել:

Շան տերերն ասում են, որ տեսել են, թե ինչպես է նա ծամում իրենց գուլպաները, բայց չէին կարող ենթադրել, որ նա ամբողջությամբ դրանք կուլ է տալիս:

Անասնաբույժների խոսքով՝ իրենք երբեք որեւէ կենդանու որովայնից այդքան քանակությամբ գուլպա չեն հանել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: