Համացանցում են հայտնվել «Մի-8» ուղղաթիռի վթարի կադրերը, որը վթարի էր ենթարկվել նախօրեին Գելենջիկի օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ: Վթարի ականատեսը նկարահանել է, թե ինչպես է մեքենան սկզբում «հետընթաց» թռչում, որից հետո կորցնում բարձրությունն ուժեղ քամու հետեւանքով: Օդաչուները փորձել են վայրէջք կատարել, շասին դիպել է գետնին, սակայն ինքնաթիռը թափահարվել է, կողով հարվածել գետնին, որից հետո «Մի-8»-ն այրվել է:
Վթարի հետեւանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ, մեկը վնասվածք է ստացել:
Վթարի ենթարկված «Մի-8»-ը պատկանում էր «Փանհ» ավիաընկերությանը եւ մասնակցում էր «Հիդրոավիասրահ-2014»-ի բացմանը, որն անցկացվում էր Գելենջիկում: Ուղղաթիռը տեղափոխում էր դրոշները եւ պայթել էր օդանավակայանում վայրէջքի անհաջող փորձի ժամանակ:
Ավելի վաղ Գելենջիկում բացվել է միջազգային «Հիդրոավիասրահ-2014»-ը: Ցուցահանդեսին կմասնակցեն պատվիրակություններ 8 երկրից, այդ թվում Ուկրաինայից: Միջոցառման շրջանակներում տեղի կունենա ցուցահանդես եւ հիդրոավիացիային նվիրված կոնֆերանս:











