Շարունակում է աճել կործանարար ջրհեղեղների հետեւանքով զոհերի թիվւ Քաշմիրի հնդկական եւ պակիստանյան հատվածներում: Ջամու եւ Քաշմիր նահանգներում կիրակի հաշվվում էր արդեն 175 զոհ, հաղորդում է «Euronews»-ը:

Իշխանությունները այս ջրհեղեն անվանում են ամենահզորը վերջին 60 տարվա ընթացքում:

Նահանգի ամառային մայրաքաղաք Սրինագարում, որն ունի մոտ մլն բնակչություն, ափերից դուրս եկած Ջելամ գետը ջրի տակ է թողել տները, զորանոցներն ու հիվանդանոցները:

Տարածաշրջանում լիարժեք կամ մասամբ ջրի տակ են անցել 2500 գյուղ, հազարավոր մարդիկ տանիքներին օդից օգնություն են սպասում, քանի որ հիմնական ճանապարհները ջրի տակ են մնացել:

Քաշմիրի հարեւան պակիստանյան հատվածում ԶԼՄ-ները հաղորդում են նվազագույնը 170 զոհի մասին ջրհեղեղների հետեւանքով, որոնք պայմանավորված են մուսոնային սեզոնի հորդառատ անձրեւներով:

Ավելի քան 4000 տուն պակիստանյան Քաշմիրում մասամբ կամ ամբողջովին փլուզվել են, հազարավոր մարդիկ մնացել են առանց տանիքի: Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը խոստացել է «քարը քարին չթողնել» տուժածներին օգնելու համար: