Իրանի իշխանությունները անարդյունավետ են համարում «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման դեմ պայքարին ուղղված ԱՄՆ-ի մ միջոցառումները, մասնավորապես խոսքը զինյլաների դիրքերի ուղղությամբ օդային հարվածների մասին է, եւ առաջարկել է խնդիրը համագործակցելով լուծել: Այդ մասին Դուշամբեում կայացած ՇՀԿ-ի հերթական նիստին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի առաջնորդը նաեւ հանդիմանել է Վաշինգթոնին անցյալում ծայրահեղական իսլամիստների աջակցելու համար, մինչդեռ Թեհրանը զգուշացրել էր ծայրահեղական կրոնական կազմակերպությունների սպառնալիքների մասին:
«ԱՄՆ-ն, համաշխարհային հանրությունը ժամանակին սատարել են ծայրահեղականներին՝ նրանց որպես ընդդիմադիր ներկայացնելով, եւ զինել նրանց: Այսօր ծայրահեղականները այդ զենքն ուղղում են իրենց զինողների դեմ», - ասել է Իրանի առաջնորդ Ռոհանին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























