Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով,  սպառողական գների ինդեքսը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կազմել է 107,6 տոկոս:

Նշենք, որ այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՍԳԻ-ն կազմել էր 107 տոկոս, ապա հունվար-մարտին հասել էր 108,4 տոկոսի, ինչից հետո ինֆլյացիայի տեպմերը փոքր-ինչ նվազել էին:

Միեւնույն ժամանակ, եթե դիտարկենք ՍԳԻ դինամիկան նախորդ տարվա ամիսների հետ, կարելի է հետեւյալ եզրահանգումներն անել: Քանի որ անցած տարվա հունիսից օգոստոս սպառողական գները միջինում նվազել էին, այս տարվա համապատասխան ժամանակահատվածում կարելի է  ՍԳԻ-ի աճ կանխատեսել: Միայն օգոստոսից հետո հնարավոր կլինի արձանագրել ինֆլյացիայի տեմպերի որոշակի նվազում: