Թուրք հայտնի գրող եւ մտավորական, պատմաբան, Ամերիկայի «Քլարք» համալսարանի դասախոս Թաներ Աքչամը Թեհրանի հայոց թեմի Առաջնորդարանի հրավերով գտնվում է Թեհրանում: Այդ հրավերը թուրք գրողին ուղարկել էր հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով ստեղծված հանձնախումբը:
Ինչպես տեղեկացնում է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթը, հունիսի 23-ին, առավոտյան ժամը 10-ին հյուրի հետ անցկացվելու է մամուլի ասուլիս, իսկ երեկոյան ժամը 19-ին «Հայ ակումբ»-ի սրահում կայանալու է նրա հեղինակած «A Shameful act» («Ամոթալի ակտ») գրքի պարսկերեն թարգմանության շնորհահանդեսը:
Հիշյալ միջոցառումներին ներկա են լինելու Իրանի համալսարանների դասախոսներ, պարսիկ մտավորականներ ու նաեւ հայկական կառույցների եւ միությունների ներկայացուցիչներ:




























