Այսօր՝ հունիսի 22-ին, Ստամբուլում մեկնարկել է վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը: Փառատոնին մասնակցում է նաեւ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Շան պատմություն» անիմացիոն ֆիլմը:

Մեկ ամիս առաջ այդ ֆիլմը լավագույնն էր ճանաչվել Կաննի հեղինակավոր կինոփառատոնում՝ կարժամետրաժ ֆիլմերի ժանրում:

Քննադատները կարծում են, որ այդ ֆիլմի շնորհիվ Ավետիքյանը փորձել է փոխաբերական կերպով ներկայացնել անցած դարասկզբի Օսմանյան Թուրքիայի ազգային փոքրամասնությունների վիճակը:

Ինչպես գրում է Hurriyet-ը, փառատոնին ներկայացված է 120 վավերագրական ֆիլմ՝ աշխարհի 35 երկրներից: Փառատոնի շրջանակներում նաեւ ֆոտոցուցադրություն է կայանալու՝ նվիրված 1980-2010թ. Թուրքիայում սպանված լրագրողներին:

Կինոփառատոնը կտեւի մինչեւ հունիսի 27-ը: