Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ծրագրում է եկող տարի այցելել Հայաստան: Այդ մասին ասել է Գերմանիայի կանցլերը՝ Հայաստանի նախագահ Սեևրժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ Խորհրդային շրջանում եղել է Հայաստանում եւ տպավորված է հայկական եկեղեցիներով:

Մերկելը բարեկամական է որակել հայ-գերմանական հարաբերությունները:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին նկատել է, թե պաշտոնական Երեւանը հայ-գերմանական հարաբերությունները դիտարկում է իր արտաքին քաղաքականության կարեւորագույն բաղադրիչ:

Երկու երկրների ղեկավարները տեղեկացրել են, որ հանդիպմանը խոսք է գնացել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Ղարաբաղի մասով Մերկելը նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը խնդրի լուծման լավագույն ձեւաչափն է: