Մերձկասպյան երկրները 2016թ. հավանաբար արտակարգ արձագանքման համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է Russian Today-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը:

«Որպես առաջին քայլ` առաջարկում ենք 2016թ. կազմակերպել արտակարգ արձագանքման ծավալուն հնգակողմ զորավարժություններ, որոնք թույլ կտան գործնականում յուրացնել իրազեկման, փրկարարական ստորաբաժանումների համակարգման գործընթացները», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Աստրախանում ընթանում է Կասպիական չորրորդ գագաթաժողովը: «Մերձկասպյան հնգյակի» առաջնորդները` Ռուսաստանը, Իրանը, Ղազախստանը, Արբեջանը եւ Թուրքմենիան, մտադիր են քննարկել տարածաշրջանի ամենաարդիական հարցերը, մասնավորապես` Կասպիական տարածաշրջանի իրավական կարգավիճակը,  ինչպես նաեւ անվտանգության հարցի ռազմական կողմը: