Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն հունիսի 23-ին Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ։

Համաձայն վրացական լրատվամիջոցների՝ հանդիպմանը քննարկվել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցը։ Ինչպես հայտարարել է Բաքրաձեն, դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ն հաստատակամ է Վրաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարցում։ «ՆԱՏՕ-ն մեր երկրի հանդեպ շատ լավ է տրամադրված։ Բոլորը կարծում են, որ Աֆղանստանում Վրաստանի ներկայությունը մեծ օգնություն է ՆԱՏՕ-ի հաջողությունների կայացման ճանապարհին»,- նշել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։

Նա տեղեկացել է, որ Անդերս Ֆոգ Ռասմուսենը մինչեւ նոյեմբեր կայցելի Թբիլիսի։