ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «հիմարություն» է որակել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի տարածած հայտարարությունը, ըստ որի՝ ԵՀՄՖ-ին Եվրոպայի գաղտնի ծառայությունների կողմից հաղորդվել է, թե կա պայմանավորվածություն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ, որ ամռան ամիսներին արցախյան սահմանագծի վրա կազմակերպվելու են միջադեպեր` Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ պայմանավորված, որի արդյունքում սկզբում տրվելու են տասնյակ զոհեր, այնուհետեւ կազմակերպվելու է կարճ, մեծածավալ պատերազմ, որում երկու կողմերից զոհերի թիվը կարող է հասնել հազարների: Պատերազմն ընդհատվելու է գերտերությունների կողմից, եւ վերը նշված շրջաններ մտցվելու են խաղաղապահ զորքեր` Ֆիզուլի ԱՄՆ-ի կողմից, Քելբաջար` Ռուսաստանի:

«Դա այնպիսի հիմարություն է, որ մեկնաբանության կարիք անգամ չունի»,-NEWS.am-ի խնդրանքին` մեկնաբանել այս հայտարարությունը, նշել է Տիգրան Բալայանը: