Իրանի եւ «վեցյակի» «միջուկային» բանակցությունները կկայանան հոկտեմբերի 19-ին Վիեննայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ն:

Վիեննայում նաեւ կկայանա Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի եւ ամերիկացի գործընկեր Ջոն Քերիի հանդիպումը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի միջնորդությամբ:

Գործակալությունը հիշեցնում է, որ Իսրայելը, ԱՄՆ-ն եւ մի շարք արեւմտյան երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ՝ խաղաղ ատոմի քողարկման տակ:

Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային զենքն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելուն:

2013-ի նոյեմբերին Իրանը եւ «վեցյակը»  պայմանավորվել էին մինչեւ  2014թ. հուլիսի 20-ը համաձայնեցնել փաստաթուղթ, որը երաշխավորում էր Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը՝ հանրապետության դեմ պատժամիջոցները հանելու դիմաց: Այնուհետեւ ժամկետը հետաձգվել էր մինչեւ նոյեմբեր: