Այսօր` հունիսի 24-ին ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստում քվեարկությամբ Հայաստանի հարցով համազեկուցող է ընտրվել Գորան Լինդբլադը: ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադը հայտնի է նրանով, որ այս տարվա փետրվարին ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրել 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ բանակի ներգրավվածության մասին զեկույցը: Այդ զեկույցում, ՀՀ իշխանությունների գործունեությունը գնահատվում է որպես պետական հեղաշրջման տարրեր պարոնակող» գործողություն:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ստարսբուրգում գտնվող, հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը, Գորան Լինդբլադը ներկայացնում  ԵԽԽՎ-ում քանակով ամենամեծը հանդիսացող Եվրոպական ժողովրդական կուսակցություն (EPP) խումբը:

Հարղցին, թե ինչով է պայմանավորված հենց Լինդբլադին այդ պաշտոնում նշանակելը, Զ Փոստանջյանն ասաց, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում համազեկուցող նշանակելիս հաշվի են առնում այն քվոտաները, որոնք տրմադրված են այս կամ այն խմբին եւ քանի որ EPP-ն ամենամեծ խումբն է, հենց այդ խմբի ներկայացուցիչն էլ նշանակվել է Հայաստանի հարցով հանազեկուցող:

Ըստ Փոստանջյանի, առաջիկայում համազեկողներն այցելելու են Հայաստան եւ մոնիտորինգ են իրականացնելու մարտի 1-ին բանակի ներգրավվածության վերաբերյալ Գորան Լինդբլադի համահեղինակած բանաձեւի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Հայաստանի հարցով համազեկուցողներից Ժորժ Կոլոմբիեն ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում տեղեկացրել էր, որ դադարեցնում է իր աշխատանքը որպես Հայաստանի հարցով համազեկուցող` ժամկետը լրանալու պատճառով:

Այսպիսիով, Հայաստանի հարցով համազեկուցողներն են Շվեդիան ներկայացնող Գորան Լինդբլադն ու Մեծ Բրիտանիայի պատվիրակ Ջոն Պրեսկոտը: