Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները նախօրեին՝ հունիսի 25-ին նամակ են հանձնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին:

Նամակում, որ հասցեագրված է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւին, նրանք տեղեկացրել են ընդդիմության ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ կատարվող ապօրինությունների մասին: Ըստ ակտիվիստների՝ Դավիթ Քիրամիջյանը ձերբակալվել է Ազատության հրապարակի մատույցներում քաղաքացիական հագուստով անձանց կողմից, երբ ցանկացել է մուտք գործել հրապարակ: Ներկայումս անազատության մեջ գտնվող Քիրամիջյանը, որին խուլիգանության մեղադրանքներ են առաջադրվել, առողջական լուրջ խնդիրներ ունի:

ՀԱԿ անդամները Կանատ Սաուդաբաեւից խնդրել են միջոցներ ձեռնարկել Դավիթ Քիրամիջյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար:

Նամակի հեղինակները նշել են, որ ԵԱՀԿ-ն վերջին Հայաստանի ոստիկանությանն աջակցում է բարեփոխումներ իրականացնելու հարցում, մինչդեռ այդ ջանքերը որեւէ դրական արդյունք առ այսօր չեն տվել: Դրա վկայությունը 2008թ. մարտի 1-ի իրադարձություններն են: