Ավարտվել է «վեցնյակի» եւ Իրանի միջեւ միջուկային բանակցությունների հերթական փուլը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական Հանարապետության պատվիրակության անդամին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մի շարք հարցերի գծող կողմերին հաջողվել է համաձայնեցնել դիրքորոշումները: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի խոսքով՝ կողմերը շահագրգռված են փաստաթուղթը համաձայնեցնել նախօրոք պայմանավորված ժամկետներում՝ նոյեմբերի 24-ին ընդառաջ ,եւ բանակցային գործընթացի երկարաձգման մասին այլեւս խոսք չի կարող լինել:
«Նախքան ժամկետի լրանալը, մենք դեռ 40 օր ունենք, եւ բանակցողներից ոչ մեկը նպատակահարմար չի համարում խորհրդատվությունների երկարաձգումը: Մենք կիսում ենք այդ կարծիքը եւ կարծում ենք, որ այդ մասին չարժե անգամ մտածել», գործակալությունը մեջբերում է Զարիֆին:
Նշենք, որ ավելի վաղ, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաղորդել էր, որ բոլոր կողմերը եկել են այն եզրահանգման, որ միջուկային հարցը կարող է կարգավորվել:
Հիշեցնենք, որ Վիեննայում (Ավստրիա) ավարտվել են միջուկային ծրագրի հարցով Իրանի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի խորհրդակցությունները:




























