Մեծ Բրիտանիան աջակցում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությանը եւ քայլերին՝ ուղղված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնդսդեյլը: «Չնայած, որ այդ գործընթացում որոշակի հիասթափություն կա, այդուհանդերձ, երկու երկրների միջեւ երկխոսությանն այլընտրանք չկա, քանի որ դա բխում է ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ ողջ տարածաշրջանի շահերից»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ հայ-թուրքական գործընթացը պետք է շարունակվի եւ հասցվի տրամաբանական ավարտի:
Լոնդսդեյլը մեկ անգամ եւս ընդգծել է, թե Մեծ Բրիտանիան ամեն կերպ աջակցելու է հայ-թուրքական երկխոսությանը:


























