Այսօր, ՀՀ նախագահի մրցանակաբաշխության ընթացքում, նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ մրցանակի ստեղծման հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ երիտասարդության ուշադրությունը հրավիրելն է։ «Ուղերձ ենք հղում երիտասարդությանը, որ ապագան մտքի ուժով զինված մարդունն է»,- ասաց Ս. Սարգսյանը։ Քրեյգ Բարրեթին նախագահը ներկայացրեց որպես աշխարհում ուսման բարելավման առաջավոր պաշտպան` մարդ, ով միշտ կարողացել է առաջ նայել ու պնդել, որ ապագան գիտելիքինն է:

«Սա է մեր ժամանակների գործարարի իմ տեսլականը: Ես ուզում եմ, որ Հայաստանի գործարարները խորհեն այս օրինակի շուրջ: Իմ ցանկությունն է, որ այսպիսին լինեն նաեւ մեր երկրի բոլոր ձեռներեցները: Խոսքս, բնավ, զուտ բարեգործության մասին չէ: Խոսքս, ընդհանուր առմամբ, հասարակության առջեւ պատասխանատվություն ստանձնելու, երկարաժամկետ հանրային լուրջ վնասի վտանգի առաջ կանգնելու դեպքում կարճաժամկետ ու անցողիկ շահույթից հրաժարվելու անհրաժեշտության մասին է: Խոսքս մեծ դրամի գայթակղություններին` ագահությանն ու մեծամտությանը չտրվելու մասին է: Ուրախ եմ ասելու, որ Հայաստանում կան այսպիսի գործարարներ, եւ նրանք քիչ չեն: Իհարկե, մասշտաբը նկատի չունեմ, այլ` զուտ մոտեցումը»,- ասաց Ս. Սարգսյանը: