ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է քաղաքի ազատագրման 17-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, երկրի ղեկավարը ծաղկեպսակներ է դրել Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան գոյամարտում նահատակված մարտակերտցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին եւ հանդիսավոր նիստում պարգեւներ հանձնել մի խումբ ազատամարտիկների ու բարերարների:
Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ Մարտակերտի ազատագրումը կարեւոր հաղթանակ էր ինչպես Արցախի, այնպես էլ հայ ժողովրդի համար:
Նույն օրը Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտ շրջկենտրոնում «Արզի Գրուպ» ոչ ալկոհոլային խմիչքների գործարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նա կարեւորել է սննդաարդյունաբերական գործարանների նշանակությունը տեղական ներուժի օգտագործման տեսանկյունից` այն համարելով տնտեսական զարգացման հեռանկարային ուղղություն:




























