Հայաստանի նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Արմավիրի մարզում, այնտեղ մասնակցել է Մանկապատանեկան շախմատի վերանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա է եղել նաեւ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշել է, որ խորհրդային շրջանում այդ դպրոցը շատ շնորհալի շախմատիստներ է տվել եւ այսուհետ եւս կնպաստի շախմատիստների նոր սերնդի ձևավորմանը:

Նշենք, որ Մանկապատանեկան շախմատի դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացման համար ծախսվել է 47 մլն դրամ, կահավորման համար` 3,7 մլն դրամ:

Մինչ Մանկապատանեկան շախմատի դպրոց այցելությունը՝ Սերժ Սարգսյանը մասնակցել է Արմավիրի հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացմանը, որին ներկա է եղել նաեւ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: