Սոցիալական ցանցերի թուրք օգտատերերի մոտ շրջանառվում է մի տեսանյութ, որն ըստ պնդումների եգիպտական մի հեռուստաեթերից է, որում հեռուստադիտողը Էրդողանին հայ եւ մասոն է ներկայացնում, իսկ հեռուստամեկնաբանը խնդրում է չվիրավորել նման հարգարժան առաջնորդի։

Թուրքական Cumhurriyet պարբերականի կայքում հայտնվել է հիշյալ տեսագրությունը, որի թուրքերենով թարգամանությունից հասկանում ենք, որ մի հեռուստադիտող է զանգում եւ եթերում հայտարարում, որ Էրդողանը հայ է, նույնիսկ մասոն։

Հեռուսամեկնաբանը բորբոքված ասում է, որ թույլ չի տա վիրավորել նման հարգարժան առաջնորդի՝ շեշտելով, թե Էրդողանը թուրք է եւ մուսուլման։