Միայն երկու գործոնների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության ու երկու կողմերի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ցանկության համադրումը կարող է ձգձգված հակամարտությունից ելք ստեղծել, լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին Աստանայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը:
«Մինսկի խումբը հետեւողականորեն զբաղվում է այդ հարցով, եւ մենք հուսով ենք, որ այդ խմբի հետագա գործունեությունը, իսկ ամենագլխավորը՝ կողմերի ցանկությունը»,- կօգնեն լուծել խնդիրը»,- ասել է Սաուդաբաեւը:
Նրա խոսքով, Ղազախստանը՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, առաջին օրվանից ձգտում է իր ավանդը ներդնել գործընթացում:



























