Մոսկվայում Լենինի պողոտայում անհայտ կինը հարձակվել է ճանապարհային ոստիկանի վրա: Այս մասին հաղորդում է Russian Today-ը:
Ականատեսի նկարահանած տեսանյութում երեւում է, թե ինչպես է ինչ-որ կին բռունցքներով հարձակվում ՃՊԾ տեսուչի: Կնոջ նման պահվածքի պատճառը հայտնի չէ: Ճանապարհային ոստիկանին օգնության է հասնում նրա գործընկերը:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին: Կոնֆլիկտի պատճառները պարզվում են:











