2017թ.-ից Ռուսաստանը կարող է սկսել  սեփական տիեզերակայանի կառուցումը, փոխանցում է RBC-ն՝ վկայակոչելով մեքենաշինության գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտի աղբյուրը:

Սեփական տիեզերակայանն ստեղծելու համար մասնագետները մի քանի փաստարկ են բերում: Նոր կայան բեռներ կարելի է ուղարկել Պլեսեցկ կայանից: Բացի դրանից, այնտեղից տեսանելի կլինի Ռուսաստանի տարածքի մինչեւ 90%-ը եւ արկտիկական խութը, իսկ ՄՏԿ-ի այդ ցուցանիշը չի գերազանցում  5%-ը:

Ավելի վաղ Ռուսաստան ուներ սեփական «Միր» կայանը, որը շահագործվում էր դեռ  1986 թ.-ից: 2001 թ. այն հանվել էր ուղեծրից եւ սուզվել Խաղաղ օվկիանոսում: Պատճառներից մեկը  եղել էին մեծ ծախսերը՝ տարեկան շուրջ  200 մլն դոլար: