Airbus ընկերությունը ապագայի օդանավն է նախագծել, որը տեսքով թռչող ափսե է հիշեցնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 «Ապագայի օդանավը 1950-ականների ֆանտաստիկ կոմիքսներում հանդիպող սարք է հիշեցնում: Եթե եվրոպական ընկերության ձեւակերպված պատենտը հաստատվի, ապագա ուղեւորները կթռչեն հսկայական փքաբլիթ կամ թռչող ափսե հիշեցնող սրահներում», փոխանցում է գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ ՉԹՕ-ի ձեւը նպաստում է այն խնդրի լուծմանը, որին բախվում են ավիակոնստրուկտորները: Այս գյուտի իմաստը  գոյություն ունեցող խնդիրների պարզ, տնտեսող եւ արդյունավետ միջոց ներկայացնելն է կամ էլ թերությունները հաղթահարելը: Ըստ հեղինակների՝  այն օդանավերին կարող է թույլ տալ խնայել վառելիքը: 

Ընկերությունը հայտնում է, որ որոշել է պատենտավորել հեռանկարային գաղափարը, սակայն դա չի նշանակում, թե  մտադիր է անմիջապես ձեռնամուխ լինել ՉԹՕ-ի նման օդանավի ստեղծմանը: