Ստամբուլի կենտրոնում անցկացվող գրքի փառատոնի ժամանակ Zaman պարբերականի գլխավոր խմբագիրը ծեծել է Yeni Akit պարբերականի լրագրողին։

Ծեծկռտուքը սկսել է այն բանից հետո, երբ Yeni Akit-ի լրագրող Մեհմեդ Օզմենը գրքի փառատոնի ժամանակ հարց է ուղղել Zaman պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըին։ Սակայն հարցը վիրավորական համարած Էքրեմ Դումանլըն ապտակել է Yeni Akit-ի լրագրողին, որից հետո ծեծկռտուք է սկսվել։

Նշենք, որ իշխանական Yeni Akit պարբերանը համարվում է Թուրքիայի ռասիստական պարբերականներից մեկը, որի գլխավոր թիրախներից են հայերի հանդեպ թշնամանք ու ատելություն տարածելը։