Այսօր հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրը ԼՂ հիմնահարցի` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան լուծումն է, եւ Միացյալ Նահանգները երկար տարիների ընթացքում իր ներդրումն է ունեցել ԼՂ խնդրի կարգավորման գործում: Այդ մասին հուլիսի 4-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը:
Ըստ նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի իր պատմական տարածքում ազատ տնօրինելու իր ճակատագիրը եւ զարգանալու: «Այս իրավունքն անքակտելի է, եւ այս իրավունքի իրացման շնորհիվ է, որ այսօր աշխարհում շատ ժողովուրդներ իրենց երջանիկ են զգում»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Հիլարի Քլիթոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահից, որ Հայաստանը գնահատում է հելսինկյան սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում ԱՄՆ վարչակազմի եւ Նախագահ Օբամայի կողմից գործադրած ջանքերը:




























