ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշը տարակուսանք է հայտնել իր անունից ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված հայտարարությունների կապակցությամբ: Նա հայտարարել է, թե նման բան չի ասել, եւ մտադիր է  պաշտոնապես հերքել այդ հրապարակումները:

Հիշեցնենք, որ BBC-ի ադրբեջանական ծառայությունը տարածել էր Ժոաո Սոարեշի հարցազրույցը, որում նա իբր ասել էր, թե ««ղարաբաղյան կարգավորման հարցում հիմնական խոչընդոտը Հայաստանն ու Սփյուռքն են»: