Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Մայքլ Յանսենն ու Կաստրիոտ Իսլամը հուլիսի 12-16-ը կայցելեն Վրաստան:
Այցի շրջանակներում նրանք կհանդիպեն ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլու եւ նրա տեղակալ Էկա Զգուլաձեի, արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլու եւ նրա տեղակալ Թինա Բուրջալիանիի հետ: Հուլիսի 15-ին ԵԽԽՎ համազեկուցողները կհանդիպեն Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի, տարածքային զարգացման նախարար Ռամազ Նիկոլաիշվիլու, արտախորհրդարանական ընդդիմության, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության ներկայացուցիչների հետ:
Համազեկուցողները կհանդիպեն հասարակական կազմակերպությունների հետ, կայցելեն ադրբեջանական Կարաջալա եւ օսական Կիտաանի գյուղեր:




























