Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը Omniprocessor բարեգործական նախագծի շրջանակում ստուգել է, թե ինչպես է մարդու կենսագործունեության արտանետումների հետեւանքով մաքուր ջուր ստացվում: Փորձի արդյունքների մասին աշխարհի ամենահարուստ մարդը կիսվել է իր բլոգում:
Որպես իր խոսքերի ապացույց՝ Microsoft-ի հիմնադիրը նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է ջրի փոխակերպման տեխնոլոգիական գործընթացը:
Վերամշակումից հետո չոր արտանետումների մի մասը վերածվում է վառելիքի, որն ուղղվում է էլեկտրականության արտադրությանը: Օրինակ, 100 հազար մարդու արտաթորանքից կարելի է ստանալ 86 հազար լիտր ջուր եւ 250 կՎտ էլեկտրաէներգիա:
Ըստ Metronews-ի, Omniprocessor նախագիծը կոչված է լուծել աշխարհի երրորդ երկրներում խմելու ջրի հարցը: Պիլոտային տարբերակը շուտով կգործարկվի Սենեգալում:











