GIGN-ի մարտիկները ճակատային հարվածով ոչնչացրել են ահաբեկիչ Ամեդի Կուլիբալիին, որը դուրս է փախել Փարիզի Պորտ դե-Վենսեն շրջանի սննդամթերքի խանութից: Ֆրանսիացի հատուկջոկատայինների կողմից հանցագործի ոչնչացման կադրերը հաջողվել է նկարահանել France3 հեռուստաընկերության օպերատորներին:

Ավելի վաղ ֆրանսիական France2 հեռուստաալիքը հրապարակել էր պատանդների ազատ արձակման եւ ահաբեկչի ոչնչացման հատուկ գործողության տեսանյութը, սակայն հանցագործի գնդակահարության կադրը հեռացվել էր: Արդյունքում առաջին տեսանյութը դիտելիս տպավորություն է ստեղվում, որ խանութից դուրս վազող Կուլիբալին պատանդ է, ոչ թե ահաբեկիչ, հաղորդում է Lifenews-ը:

Հիշեցնենք, որ սեւամորթ ֆրանսիացի Ամեդի Կուլիբալին մատանդ էր վերցրել մոտ 2 տասնյակ մարդու: Նա պահանջում էր, որ ոստիկանությունը հանի Դամարտեն ան-Գոել քաղաքի տպագրատան շրջափակումը, որտեղ պատսպարվել էին Սայիդ եւ Շերիֆ Քուաշ եղբայրները, որոնց կասկածում էին Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա կատարված հարձակման մեջ:

Ֆրանսիայի հատուկ ծառայությունները սուպերմարկետի եւ խանութի գրոհը իրականացրել են փաստացի միաժամանակ՝ ոչնչացնելով բոլոր երեք ահաբեկիչներին: