Մոտակա 1-2 ամիսներին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը սպասում է Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ էլեկտրափոխանցման գծի կառուցումը շարունակելու մասին պաշտոնական Թեհրանի որոշման ընդունմանը: Այդ մասին այսօր՝ հունվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նա հիշեցրել է, որ նախորդ 2 տարիներին Իրանի Ազգային բանկը սառեցրել էր շինարարությունը: 2014թ. Հոկտեմբերի 17-ին հայկական պատվիրակությունը ժամանել էր Իրան: «Մեր գործընկերները մեզ հավաստիացրել են, որ մոտ ապագայում ֆինանսավորումը կվերականգնվի, համապատասխան համաձայնություն է կնքվել «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հետ», - հայտարարել է նախարարը: Հիշեցնենք, որ նախագծի արժեքը պետք է կազմի 107,9 մլն եվրո, որը վարկի տեսքով կտրամադրի իրանական կողմը:

Այժմ Իրանի եւ Հայաստանի միջեւ գործում են 220 կՎտ լարումով 2 էլեկտրափոխանցման գիծ: 400 կՎտ-անոց երկու շղթաներով երրորդ գիծը կթեթեւացնի իրանական գազի փոխարեն Երեւանի ՋԷԿ-ից ստացված հայկական էլեկտրաէներգիայի մատակարարումը: Էլեկտրափոխանցման գծի նախագծի մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռ 2004թ. սակայն ավելի ուշ հետաձգվել է: