Ժնեւում բանակցություններ են ընթանում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի միջեւ: Երկկողմ բանակցություններն ընթանում են արդեն 6 ժամ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Իրանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները տեղի են ունենում ինտենսիվ ձեւաչափով: Այս մասին բանակցությունների ընթացքում դադարի ժամանակ, Ժնեւում զբոսնելու ժամանակ նշել է Ջոն Քերրին: «Մենք ակտիվորեն աշխատում ենք»,-ասել է նա:

Սպասվում է, որ հունվարի 15-ին Իրանի ԱԳ նախարարը կուղեւորվի Բեռլին եւ Բրյուսել՝ բանակցություններ վարելու Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի եւ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկ Մոգերինիի հետ: Հունվարի 16-ին Զարիֆը կայցելի Փարիզ՝ բանակցելու Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ: