«BRIDGE-ARTSAKH -2010» տնտեսական համաժողովը դարձավ Լեռնային Ղարաբաղի եւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի գործարարների միջեւ կամուրջներ գցելու սկիզբ: Այդ մասին ասել է Հարավային Օսիայի ձեռնարկատերերի միության նախագահ Մարինա Ձիգոեւան:

«Համաժողովը կազմակերպվել էր Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հովանավորությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ նման համաժողովները կարող են մոտեցնել Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի ձեռնարկատերերին, կարող են հնարավորություն տալ երկու կողմերին՝ ծանոթանալ գործող ձեռնարկությունների հետ: Ձիգոեւան իր հերթին նշել է, որ մասնակիցների առանձնահատուկ ուշադրությանն է արժանացել «ARTSAKH–EXPO-2010» առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսը: 

«Ցուցահանդեսում ներկայացվել է գյուղմթերքների լայն շրջանակ: Համաժողովի մասնակիցները ծանոթացել են երկրում հաջողությամբ մշակվող արտադրանքին: Ստեփանակերտում կա ոսկու եւ թանկարժեք քարերի մշակման մի քանի ձեռնարկություն: հաջողությամբ գործում է լեռնաարդյունաբերությունը: Ղարաբաղն ամբողջությամբ ապահովում է իրեն հացահատիկով, խաղողով եւ այլ գյուղմթերքներով»,- նկատել է նա: