ԵՏՄ-ին անդամակցությամբ Հայաստանը պետք է պատրաստ լինի աջակցել համակարգչային տեխնիկայի վաճառողներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է «Յունիկոմպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը: Ի պատասխան հարցին՝ ինչի՞ մասին է  խոսում Բելառուսի, Ղազախստանի գործընկեր-վաճառողների եւ ռուսական ընկերությունների հետ մրցակցության փորձը, Բալդրյանը նկատել է. «Մեր տվյալներով՝ տեղական բիզնեսի համար դա ոչ այդքան շահավետ է: Եվ մեր պեությունը պետք է հասկանա, որ տվյալ դեպքում տեղական ընկերություններին անհրաժեշտ է աջակցություն», - հավելել է նա:

Այդուհանդերձ, պետք է հասկանալ, որ համակարգիչների վաճառքն «առանց ոչնչի» վաղուց դադարել է շահութաբեր բիզնես լինել: Գնորդին անհրաժեշտ է առաջարկել ծրագրերի եւ cloud-ծառայությունների հավաքածու:

Նա նկատեց, որ համակարգչային տեխնիկայի նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի մասով լուրջ փոփոխություններ չեն լինի. ԵՏՄ-ում դրանք մոտավորապես այնքան են, որքան եղել են Հայաստանում: «Փոփոխությունները աննշան են եղել եւ ըստ հատուկ ապրանքային դիրքերի: Ընդհանուր առմամբ, դա եղանակ չի փոխում», - հավելել է «Յունիկոմպի» տնօրենը: