Հայաստանի, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների՝ Ալմաթայում կայանալիք հնգակողմ հանդիպումից ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով էական առաջընթաց չեմ սպասում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ  Սամվել Նիկոյանը։

«Նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների նախագահների՝ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին հայտարարությունից հետո Ադրբեջանը շարունակում է հին երգը երգել»,- նշեց նա։

Նրա խոսքով, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, թե առաջին փուլում Ադրբեջանին են պետք է երադարձվեն Քելբաջարն ու Լաչինը, արդեն խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը հստակորեն չի գիտակցում, թե ինչ է ուզում։

«Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը էականորեն տարբերվում է Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումից։ Ադրբեջանական կողմը չի ընդունում հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակը»,- նշեց փոխխոսնակը։

Նրա խոսքով, առաջընթաց կգրանցվի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը հրապարակայնորեն կխոստովանի ազգերի ինքնորոշման սկզբունքը։

Նշենք, որ հուլիսի 16ից 17-ը Ալմաթայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռուսաստնի եւ ԱՄՆ-ի արտգործնախարարների հանդիպումը։