Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, գիշերը իրավիճակը լարված է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հակառակորդը արձակել է մոտ 200 կրակոց, հայկական կողմի պատասխանից հետո միայն կրակոցները դադարել են: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Գիշերը հակառակորդը նաեւ դիվերսիայի փորձ է արել, որը հետ է մղվել:
Մեր տեղեկություններով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ձեռնարկված դիվերսիոն փորձերի եւ մյուս գործողությունների արդյունքում հակառակորդը ունեցել է մոտ 5-6 զոհ, նրանցից 2-ը միայն պայթել են ականի վրա:



























