Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը, NEWS.am-ին հասած տեղեկություններով երեկ՝ հուլիսի 13-ի երեկոյան հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հաստատեցին Արարատի մարզպետարանում, ինչպես նաեւ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանը: Մարզպետի նոր թեկնածուն Հայաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար, փրկարար ծառայության պետ Էդիկ Բարսեղյանն է:
Նշենք, որ կառավարության վաղը՝ հուլիսի 15-ին տեղի ունենալիք նիստի օրակարգում ներառված է Արարատի մարզպետին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատելու հարցը:




























